Բյուրականին մերձակա անտառի հրդեհաշիջմանը ներգրավվել է ուղղաթիռ (տեսանյութ)

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 165 փրկարար ծառայող:

Բյուրականին մերձակա անտառային հրդեհի մարմանը ներգրավվել է ՀՀ պաշտպանության նախարարության ավիացիայի ուղղաթիռ, որը սեպտեմբերի 5-ին՝ ժամը 18:41-ին և 19:42-ին, իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ: Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սեպտեմբերի 5-ի ժամը 16:30-ի դրությամբ հրդեհի վայրում աշխատել է 18 մարտական հաշվարկ (Երևան քաղաքի և Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատներից), 8 օժանդակ մեքենա (օպերատիվ խմբերի կառավարման կետեր), 160 փրկարար ծառայող, անտառտնտեսության 35 աշխատակից և մերձակա բնակավայրերից մոտ 100 բնակիչ: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

*

*