Պետական ապարատում նախատեսվում է շուրջ 770 հաստիքի կրճատում

Փոխմարզպետների հաստիքները չեն կրճատվի:
atom-janjughazyan

Հայաստանի կառավարման համակարգում նախատեսված են հաստիքների կրճատումներ: Ազգային ժողովում ՀՀ 2018 թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

Վերջինիս հարցին՝ կրճատվողների մեջ փոխմարզպետների հաստիքներ կա՞ն, Ատոմ Ջանջուղազյանը դժվարացավ պատասխանել: Իսկ ԱԺ պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ասաց, որ չկան:

*

*