«Բուրգեր Քինգ»-ում պայթյունի հետևանքով տուժած քույր և եղբայր Մարկոսյանները դեռ հիվանդանոցում են

Նրանց մոտ դրական տեղաշարժ կա...
hivandanoc

Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանն ու նրա եղբայրը` 6-ամյա Ռուդոլֆ Մարկոսյանը շարունակում են գտնվել «Սբ  Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ:

«Արմենպրես»-ի հետ  զրույցում հիվանդանոցի ընդհանուր հարցերի և բուժական մասի գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանն ասել է, որ նրանց մոտ դրական տեղաշարժ կա:

«Առաջիկայում սպասում ենք բարելավում: Քույր և եղբայր Մարկոսյանները դեռ կմնան հիվանդանոցում: Առաջիկայում նրանց վիրահատություն չի սպասվում»,-ասել է Գագիկ Մանուկյանը:

*

*