Արագածի տարածաշրջանում բուք է

Հունվարի 29-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ․․․
buq

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Գավառ, Ճամբարակ, Շիրակի մարզի Մարալիկ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում և Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է գալիս:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

*

*