Երեւանի որոշ բուհերում դասապրոցեսը խաթարվել է

Ուսանողների և դասախոսների մեծ մասը խցանումների պատճառով չի կարողացել դասի գնալ

Երևանի մի շարք բուհերում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասում էլ այն խաթարվել է, քանի որ խցանված են փողոցները. ուսանողների և  պրոֆեսորադասախոսական կազմի մի մասը չի կարողացել գնալ համալսարաններ:

Դասապրոցեսը չի ընդհատվել և առավոտից դասերը մեկնարկել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:

Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանի հաղորդմամբ` ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն հունով չի ընթանում, քանի որ ուսանողների և դասախոսների մեծ մասը խցանումների պատճառով չի կարողացել դասի գալ:

*

*