Բուհում սովորելու առաջարկն արժեզրկվել է. կրթության փորձագետ

...կրթության ոլորտում զարգացումները շատ արագ եւ կտրուկ են տեղի ունենում
dimord

«Բուհական կրթությունը ավելի քիչ է հետաքրքրում շրջանավարտներին, քան՝ առաջ: Բուհում սովորելու առաջարկն արժեզրկվեց, հեշտացավ, բայց դրան չհաջորդեց որակի խիստ հսկողությունը: Արդյունքում շատերը նախընտրում են միջին մասնագիտական կրթությունը կամ  ընդհանրապես կրթությունը չշարունակելը,- «Մեդիա կենտրոն»-ի «Ինչի՞ համար է վճարում ուսանողը Հայաստանում. բարձրագույն կրթության համակարգային խնդիրները» թեմայով քննարկմանն ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը կարծում է, որ  մենք մեկ խնդիր ունենք, շատ պարփակված ենք մեր մեջ, լավագույն ձեռքբերում ենք համարում համալսարանի հավաստագրումը, ինչն իրականում սովորական երևույթ է: «Աշխարհում այնպիսի հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում կրթական ոլորտում, որոնց չարձագանքնելը, կարծում եմ՝ անլուրջ է»,- ասաց Փախչանյանը՝ հավելելով, որ մենք կարծրացած ենք, հին մոդելներով ենք մտածում, մինչդեռ կրթության ոլորտում զարգացումները շատ արագ եւ կտրուկ են տեղի ունենում:

 

*

*