ԲՈՒՀ-երի թափուր տեղերի համար երկրորդ լրացուցիչ մրցույթ է անցկացվելու

Դիմումներն ընդունվում են հուլիսի 16-20-ը
dimord

Գնահատման և թեստավորման կենտրոնն անցկացնում է լրացուցիչ երկրորդ մրցույթ: Միասնական քննություններին մասնակցած այն դիմորդները, որոնք առարկաներից գոնե մեկից դրական գնահատական են ստացել, հնարավորություն են ստանում մասնակցել լրացուցիչ երկրորդ մրցույթին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։

«Հիմնական մրցույթն ավարտելուց, հուլիսի 15-ին ցուցակները փակցնելուց հետո, հանրապետության բոլոր բուհերի մասնագիտությունների թափուր տեղերի համար նորից մրցույթ է հայտարարվում: Եթե դիմորդը երկու, երեք առարկայից մեկը դրական է ստացել, կարող այդ մեկ առարկայով նորից մասնակցել մրցույթին: Իրենք նորից քննություն չեն հանձնում իրենց արդեն ունեցած միավորներով են մասնակցում»,-ասաց Կարո Նասիբյանը:

Նա տեղեկացրեց, որ չկա մասնագիտություն, որտեղ թափուր տեղ չլինի: Տնտեսագիտական համալսարանում բոլոր մասնագիտություններն ունեն թափուր տեղեր, Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններն ունեն թափուր տեղեր: Բացառություն են կազմում տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավագիտության ուղղությունները:

Երկրորդ մրցույթին մասնակցելու դիմումներն ընդունվում են հուլիսի 16-20-ը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները