Միակ թեկնածուն «կպայքարի» «Բրյուսովի» ռեկտորի պաշտոնի համար

Մեկնարկել է գիտխորհրդի նիստը։
bryusov

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում ժամը 11-ին մեկնարկել է գիտխորհրդի նիստը, որի ընթացքում հայտնի կդառնա համալսարանի նոր ռեկտորի անունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում համալսարանի գիտքարտուղար Հասմիկ Փիլավջյանն ասաց, որ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար Ռուսաց և օտար լեզուների և միջազգային հաղորդակցությունների ֆակուլտետի և Օտար լեզուների ֆակուլտետի խորհուրդներն առաջադրել են  ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Կարինե Վիլիկի Հարությունյանի թեկնածությունը:

Ռեկտորի պաշտոնի համար այլ թեկնածուներ չեն դիմել:

Կարինե Վիլիկի Հարությունյանը 2010 թվականին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ էր, իսկ 2017 թ. հունիսի 23-ից՝ Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

*

*