Հայաստանում մեծահարուստ կանայք էլ են լաց լինում

...ու դիմում պլաստիկ վիրահատության
luiza-sargsyan

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը կողմ է քվեարկելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծին, սակայն չի ցանկանում, որ  երբեւէ որեւէ ընտանիքում կիրառվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

Նա շեշտեց, որ համակարծիք չէ այն պնդումներին, թե բռնությունները պայմանավորված են լոկ մարդկանց սոցիալական կարգավիճակով: Պատգամավորի խոսքով՝ անգամ մեծահարուստ ընտանիքներում կանայք ենթարկվում են բռնության:

«Եղել են դեպքեր, որ նրանք բարձրաձայնել են այդ մասին ու ասել, որ այն աստիճան են ծեծվում, որ արդեն վեցերորդ անգամ տանում են պլաստիկ վիրահատություն»,- Լուիզա Սարգսյանը:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին, իսկ երկրորդ ընթերցմամբ կքննարկվի դեկտեմբերի 12-ին  խորհրդարանում անցկացվելիք   արտահերթ նիստի ընթացքում:

*

*