Բրազիլիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասած նախկին սենատորն այցելեց Ծիծեռնակաբերդ

Թանգարանին կից պուրակում նախարարը տնկեց խորհրդանշական եղևնի:
aloizo-fereira-cicernakaberd

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան նոյեմբերի 17-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ի դեպ, հենց Ալոիզիո Նունես Ֆերեիրան է Բրազիլիայի Սենատում 2015-ի մայիսի 27-ին որպես օրենսդիր մարմնի անդամ նախաձեռնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունումը:

Բրազիլացի նախարարին ուղեկցում էին Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը:

Այնուհետեւ Ալոիզիո Նունես Ֆերեիրան այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացավ ցուցանմուշներին: Թանգարանին կից պուրակում նախարարը տնկեց խորհրդանշական եղևնի:

*

*