Բողոքի ակցիա` նախագահականի առջև

Արմեն Սարգսյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ
boxoq-nikol-puchik

Նախագահական նստավայրի առջև AntiFake-ի և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ակցիայի մասնակիցներն այսօր պայթեցրին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի և այլոց լուսանկարներով փուչիկներ:

Ինչպես հաղորդում է Yerkir.amը, փուչիկների պայթեցումից հետո ակցիայի կազմակերպիչները մոտակայքում գտնվող քաղաքացիներին նվիրեցին ՀՀ Սահմանադրության օրինակներ:

Հավելենք, որ ակցիայի մասնակիցները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ պնդելով, որ նաև նաև աչք է փակում սահմանադրական կարգը խախտողների քայլերի վրա:

*

*