Բողոքի ակցիա՝ վարչապետի նստավայրի դիմաց (տեսանյութ)

Հավաքվածները պահանջել են վարչապետից՝ կոչով հանդես գալ․․․
azatutyun-qochin-akcia

Երեւանի Բաղրամյան 26 հասցեի մոտ մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ու պահանջել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով արդար դատավարություն անցկացնել:

Հավաքվածները պահանջել են վարչապետից՝ կոչով հանդես գալ եւ թույլ չտալ, որպեսզի տարբեր անձինք ցույցերի միջոցով դատարանի վրա ճնշում գործադրեն ու խոչընդոտեն արդար եւ անկողմնակալ դատավարությանը:

Այսօրվա մամուլի ասուլիսի տապալումն էլ այս բողոքի ակցիայի մասնակիցները խոսքի ազատության եւ 2-րդ նախագահի սահմանադրական իրավունքների սահմանափակում են որակել:

Տեսանյութը եւ լուսանկարը՝  «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» ֆեյսբուքյան էջից

*

*