1921-ի այս օրը նրանք սպանվեցին՝ առանց հանցանք գործելու

97 տարի առաջ այս օրը բոլշեւիկ-դահիճները Երեւանի բանտում կացնահարեցին հայազգի 21 մտավորականի ու զինվորական գործչի

97 տարի առաջ` 1921 թ. փետրվարի 17` լույս 18-ի գիշերը, բոլշեւիկ-դահիճները Երեւանի բանտում իրականացրին մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող ոճրագործություն` թուրք մսագործի ձեռքով կացնահարելով հայազգի 21 մտավորականի ու զինվորական գործչի, որոնցից շատերը Սարդարապատի ճակատամարտի հերոսներ էին:

Կացնահարվածների մեջ էին խմբապետ Համազասպը, որին ժողովուրդը Վանի, Ասկերանի դյուցազն էր անվանում, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը (Կորգանով)` Ղարաքիլիսայի ճակատամարտի հեծելազորային գնդի հրամանատարը, Երանոս Թարվերդյանը, բանվոր Սերգոն, Մակեդոնը, Արտուշ խանը, Կամսար Քոչարյանը, Լեւոն Ենգիբարյանը, Վարդան Թամրազյանը, Նիկոլայ Բոգդանյանը, եղբայրներ Մուշեղ եւ Մուրադ Հարությունյաններն ու ուրիշներ…
Նրանք սպանվեցին՝ առանց հանցանք գործելու, լոկ այն պատճառով, որ բոլշեւիկները նրանց մեջ վտանգ էին տեսնում: Այո’, իհարկե վտանգավոր էին նրանք, քանի որ չէին ուզում իրենց երկիրը նորից ստրկացված տեսնել:
Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*