Բողոքի ակցիա՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի

Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում է տեղի ունեցել
robert-qocharyan-cuyc

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպմանը զուգահեռ բողոքի ակցիա էին իրականացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: Նրանք պնդում էին, որ Փաշինյանը Տուսկի հետ հանդիպման ընթացքում «հող հանձնելու» հարցեր է քննարկելու:

Ակցիայի մասնակից Նարեկ Մութաֆյանի խոսքով՝ իրենք ամեն առիթ օգտագործում են՝ ի ցույց դնելու, որ Հայաստանում քաղբանտարկյալ կա: Մի պահ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում է տեղի ունեցել, ինչի ժամանակ էլ մեքենա է այրվել: Վեց քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բերման ենթարկված 6 մասնակիցների առնչությամբ արձանագրություն է կազմվել եւ նրանք ազատ են արձակվել:

*

*