Բողոքի ակցիա անցկացնող ջավախքցի երիտասարդները հանդիպել են Վալերի Օսիպյանի հետ

Նրանք առայժմ դադարեցնում են բողոքի ակցիաները․․․
javakhq

Հայ-վրացական սահմանին՝ Նինոծմինդա-Բավրա անցակետում, երեկ բողոքի ակցիա անցկացնող ջավախքցի երիտասարդներն այսօր հանդիպել են Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Նրանք առայժմ դադարեցնում են բողոքի ակցիաները եւ սպասում են ոստիկանության պատասխանին:

Դրանից հետո եթե պատասխանն իրենց չբավարարի, կդիմեն կառավարություն եւ կվերսկսեն բողոքի ակցիաները:

Հիշեցնենք, որ նախօրեին մի խումբ ջավախքցի երիտասարդներ բողոքի ցույց են անցկացրել: Նրանք նշել էին, որ մինչեւ 27 տարեկան այն երիտասարդները, որոնք երկքաղաքացի են եւ ունեն հայկական անձնագիր, Ռուսաստանից վերադառնալիս Հայաստան մուտք գործելիս փաստի առաջ են կանգնում. կա′մ պետք է զորակոչվեն հայկական բանակ, կա′մ 5 տարի ժամկետով ազատազրկվեն:

*

*