Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ծեծված սպայի

Նա առայժմ կոմայի մեջ է գտնվում, վիճակը ծանր է:

Սեպտեմբերի 18-ին, կեսգիշերին մոտ, Եղեգնաձորի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում, ավտոմեքենայով տուն վերադարձող փոխգնդապետ Արա Մխիթարյանին մոտեցել են մի քանի անձինք: Զինվորականի ու այդ անձանց միջեւ ծագած վիճաբանությունը ծեծկռտուքի է վերածվել: Փոխգնդապետ Արա Մխիթարյանի գլխին են հարվածել: Դեպքի վայրից նա տեղափոխվել է հոսպիտալ, այնտեղ վիրահատվել, բայց առայժմ կոմայի մեջ է գտնվում, նրա վիճակը ծանր է:

Այսօր առավոտյան կառավարության շենքի դիմաց մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանց պահանջը մեկն էր՝ պատժել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծողներին:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

*

*