Բողոքի ակցիա՝ Արշալույս համայնքում. բնակիչները պահանջում են գյուղապետի հրաժարականը

...դժգոհում են համայնքի ղեկավարի խտրական վերաբերմունքից:
arshaluys

Արմավիրի մարզի Արշալույս համայնքում արդեն մի քանի օր է՝ բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում ՝ ընդդեմ գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի:

Համայնքում իրավիճակը լարված է, բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, գյուղապետարանի աշխատանքն էլ արդեն 4-5 օր է խոչընդոտվում է։

Արշալույս համայնքի բնակիչները դժգոհում են համայնքի ղեկավարի խտրական վերաբերմունքից՝ կապված հարկահավաքության և այլ հարցերի հետ։

*

*