Քննարկում՝ «Բնությունը և սոցիալական կորպորատիվ պատասխանատվությունը» թեմայով

Նախարարը ներկայացրել է նաև բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները․․․
bnapahpanutyun

ՀՀ բնապահպանության նախարարության  և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի /ՀԱԱՊ/ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Բնությունը և սոցիալական կորպորատիվ պատասխանատվությունը» խորագրով քննարկում:

Հայաստանում իրականացվող բնապահպանական քաղաքականության և սոցիալական պատասխանատվության թեմաներով ելույթ է ունեցել  ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Ներկայացնելով Երկիր մոլորակի առաջադեմ հասարակության կողմից որդեգրած կայուն զարգացման գաղափարախոսությունը, որը ենթադրում է առաջին հերթին պատասխանատվություն հանրության, սերունդների և օրենքների առաջ՝ բնապահպանության նախարարը հատկապես շեշտել է դրա համատեքստում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքի իրագործումը։

«Չափազանց կարևոր է, որ շրջակա միջավայրը բարելավելու և բնությունը պահպանելու ծրագրերին մասնակցություն ունենան ընկերություններ, որոնք իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում կկարողանան աջակցություն ցուցաբերել ոլորտի տարբեր խնդիրների լուծմանը»,- նշել է Ա․ Մինասյանը և հավելել, որ շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության մեջ ներկայում այն առաջնային տեղ է զբաղեցնում։

Նախարարը ներկայացրել է նաև բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները և սկզբունքները, որոնք միտված են շրջակա միջավայրի պահպանության արդյունավետության բարձրացման և կայուն զարգացման սկզբունքների ապահովմանը:

ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը խոսել է  բնապահպանական մշակույթի ներկա վիճակի, զարգացման մեխանիզմների և այդ ուղղությամբ գերատեսչության կողմից իրականացվող քայլերի մասին:

Առավել մանրամասն՝ այստեղ։ 

*

*