Հայաստանի բնության պետական թանգարանը 65 տարեկան է

Ներկայացվել են Հրանտ Թադևոսյանի «Հայոց աշխարհի յուրատիպ մեկնաբանում» խորագրով աշխատանքները
bnutyan-tangaran65

Նոյեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում կայացել է տոնական միջոցառում՝ նվիրված թանգարանի հիմնադրման 65-ամյակին: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:

Ողջունելով հյուրերին` Խ. Հակոբյանը շնորհավորել է  Հայաստանի բնության պետական թանգարանի հիմնադրման 65-ամյակը, բարձր գնահատել այս տարիների ընթացքում կատարված աշխատանքները: Փոխնախարարը հիշատակել է թանգարանի առաջիկա ծրագրերը, մասնավորապես` «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում Հայաստանի բնության պետական թանգարանին կից մասնաճյուղի բացման աշխատանքները։

Միջոցառմանը ներկայացվել է թանգարանի հիմնադրման մասին հակիրճ տեղեկատվություն, ինչպես նաև ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ, պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) անցած ուղին: Հանդիսավոր արարողության ընթացքում ներկայացվել են նկարչի` «Հայոց աշխարհի յուրատիպ մեկնաբանում» խորագրով աշխատանքները: Տոնական միջոցառման ժամանակ հանդես են եկել Շենգավիթի պատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները:

 

*

*