Բնության հատուկ պահպանվող տարածքներում մեկնարկել են գարնանային աշխատանքները

«Շիկահող» պետական արգելոցում տեղադրվել են նոր ֆոտոբռնիչներ
get-hatuk-taracq-ashxatanqner2

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում մեկնարկել են հերթական գարնանային աշխատանքները, ստուգումներն, տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքները։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքներում պարբերաբար իրականացվող շրջայցերի ժամանակ բնապահպանական խախտումներ չեն արձանագրվել։ Կատարվել են կաթնասունների և թռչունների ընթացիկ ուսումնասիրման աշխատանքներ, ինչի արդյունքում արձանագրվել է եվրոպական այծյամի և բեզոարյան այծի առանձնյակների մեծ թվաքանակ։ «Շիկահող» պետական արգելոցում տեղադրվել են նոր ֆոտոբռնիչներ։

«Սևան»  ազգային պարկի աշխատակիցները հերթական ստուգայցի ժամանակ, մայիսի 3-ին, ժամը 16:32-ին Վարդենիսի մասնաճյուղի 3-րդ պահաբաժնի 16-րդ քառակուսում (Գեղամասար համայնքի հարակից տարածքում) արձանագրել են հրդեհի բռնկման դեպք։

Պարկի աշխատակիցներն անմիջապես ահազանգել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայություն և սկսել հրդեհաշիջման աշխատանքները։ Աշխատանքներին միացել է ևս 23 հրշեջ-փրկարար: Հրդեհը մարվել է 20:37-ին:

«Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է չորս անտառախախտման դեպք (18 ապօրինի ծառահատում), կազմվել է արձանագրություն և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ հետագա ընթացք տալու համար։ Շարունակվում են քամատապալ և հողմատապալ ծառերից առաջացած՝ 62,1 մ³ փայտանյութի իրացման աշխատանքները։

Պարկի աշխատակիցները հանդիպել են IDeA հիմնադրամի և BS կազմակերպության աշխատակիցների հետ և քննարկվել էկոտուրիստական երթուղիներին, ինչպես նաև «Դիլիջան»  ազգային պարկի  մուտքի ցուցանակների տեղադրմանն առնչվող հարցեր։

*

*