Մաքրվել են բնության հատուկ պահպանվող տարածքները

«Մաքուր Հայաստան» համապետական միջոցառման շրջանակներում
shabatoryak-sevan

«Մաքուր Հայաստան» համապետական միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 21-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցել են ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և տարածքային բաժինների աշխատակիցները: Նրանք մաքրել են «Արաբկիր զբոսայգու» տարածքը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» ազգային պարկերի, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մաքրման աշխատանքներ են տարել բնության հատուկ պահպանվող տարածքների առավել աղտոտված հատվածներում, հարակից համայնքների հետ սահմանագծերում, վարչական շենքերին կից տարածքներում:

*

*