Վերլուծվել է Հայաստանում բնապահպանական մշակույթի ներկա վիճակը

Տեղի է ունեցել հասարակական խորհրդի հերթական նիստը
bnnax-arcvik-minasyan

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի հերթական նիստը: Խորհրդի կազմում ընդգրկված բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և հրավիրված փորձագետները քննարկել են  Հայաստանում բնապահպանական մշակույթի ձևավորման հիմնահարցերը և Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի դրույթների 2014-17թթ.  կատարման ընթացքը:

Օրակարգի վերաբերյալ հնչած հարցադրումներին պատասխանելուց հետո հասարակական խորհրդրի նախագահ Արծվիկ Մինասյանը ներկաների հաստատմանն է ներկայացրել այն և առաջին հարցը զեկուցելու համար խոսքը փոխանցել նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանին: Վերջինս վերլուծել է Հայաստանում բնապահպանական մշակույթի ներկա վիճակը և  տեղեկացրել այդ ուղղությամբ գերատեսչության իրականացրած միջոցառումների մասին:

Ներկայացնելով խնդրի պատճառների վերաբերյալ դիտարկումները` Արծրուն Պեպանյանը նշել է, որ հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը նպաստելու համար  իրականացվում են էկոկրթական և հանրային իրազեկման ծրագրեր, մշակվել է Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունը, ձևավորվել է «Պատանի բնասեր» ակումբը, Հայաստանի նկարիչների միության հետ կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ, էկոկրթական բազմաթիվ ծրագրեր են իրականացվում դպրոցականների և ոլորտում որոշում ընդունողների շրջանում: Նախարարությունն աջակցում է բնապահպանական խնդիրներով մտահոգ ակտիվ երիտասարդներին, ովքեր խումբ են ձևավորել և նպատակային գործունեություն են ծավալում բնապահպանական հիմնահարցերի վերհանման և լուծումներ գտնելու ուղղությամբ: Գերատեսչությունը նաև աջակցում է բնապահպանական թեմաներով գրող լրագրողների կողմից ձևավորած «Էկո-մեդիա ցանցին»` նրանց համար կազմակերպելով սեմինարներ և այցեր բնության հատուկ պահպանվող տարածքներ` նպատակ ունենալով միասնաբար մշակել և իրականացնել բնապահպանական մշակույթի ձևավորմանը նպաստող ծրագրեր:

*

*