Բնապահպանության նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին

Աշխատանքային 100 օրն է այսօր ամփոփել բնապահպանության նախարարը
bnnax-erik-grigoryan2 (1)

Իր աշխատանքային 100 օրն է այսօր ամփոփել բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նա տեղեկացրել է, որ աճել է բնապահպանության համակարգում աշխատողների միջին ամսական աշխատավարձը, մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության կրճատման գործընթացը, հաստատվել է այն գետերի ցանկը, որոնց վրա արգելվում է ՀԷԿ֊երի կառուցումը։

Անդրադառնալով Ամուլսարի խնդրին` նախարարն ասել է, որ հետազոտություն է իրականացվել այնտեղ եւ պարզվել է, որ կարմիրգրքյան թիթեռի համար այդ տարածքը բնակավայր չէ եւ կարմիրգրքյան մեխակ այնտեղ չի հայտնաբերվել։ Սակայն նախարարին անհանգստացնում է ստորգետնյա ջրերի վրա ազդեցությունը, ինչը դեռ պետք է փորձաքննությամբ պարզվի։

Համակարգում դեռեւս օրախնդիր է ապօրինի ծառահատումների հարցը։ Լուծման հիմնական ուղղությունները երկուսն են` տեխնիկական վերահսկողություն, այդ թվում անտառապահների աշխատավարձերի բարձրացում, եւ երկրորդ` անտառամերձ համայնքների համար լրացուցիչ եկամտի աղբյուրների ստեղծում, որպեսզի բնակիչը անտառ չմտնի։

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները