Աշխատանքային քննարկում՝ բնապահպանության նախարարությունում

Հանդիպմանը ներկա էին շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
arcvik-bnnax

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի մոտ հրավիրվել է աշխատանքային քննարկում, որի ժամանակ դիտարկվել է «Հայաստանում կարողությունների ստեղծման միջոցով անտառային հրդեհների կառավարումը կլիմայի փոփոխության համատեքստում» ծրագրի նախագիծը: Ծրագիրը նախատեսվում է ներկայացնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Ռուսաստատնի Դաշնության  համատեղ հիմնադրամին`  1 մլն դոլարի դրամաշնորհ ստանալու նպատակով և այն կիրականացվի ՀՀ բնապահպանության նախարարության կառավարման ներքո: Հանդիպմանը ներկա էին շահագրգիռ գերատեսչությունների` ՀՀ բնապահպանության, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան  գրասենյակի աշխատակիցներ:

 

*

*