Շրջակա միջավայրին մեկ շաբաթում հասցվել է ավելի քան 14 մլն դրամի վնաս

Հայտնաբերվել և արձանագրվել է 35 իրավախախտում
carahatum

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ապրիլի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 35 իրավախախտում, 11-ի (2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 14.277.900 ՀՀ դրամ:  

*

*