Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է 1.3 մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Կայացվել է 1.33 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում։
bnapahpanutyun

Բնապահպանության նախարարության կողմից մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է 1.3 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 31.07.-ից 04.08.2017թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.33 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում:

Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտում կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում 450 հազ. դրամի և հաշվարկվել է 867.75 հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս։

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում` 500.0 հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 431.7 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազ.դրամի։

Մթնոլորտի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 150.0 հազ.դրամի։

Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի խախտման համար կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 80.0 հազ.դրամ գումարով։

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված նախկին պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.74 մլն.դրամ գումար:

*

*