Նոյեմբերի 6-10-ը շրջակա միջավայրին հասցվել է մոտ 1 մլն դրամի վնաս

Բնապահպանության նախարարությունից տեղեկացնում են․․․
bnapahpanutyun

ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից նոյեմբերի 6-10-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 46 իրավախախտում։ Դրանցից 14-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 970.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 9.997.708 ՀՀ դրամ:

Խախտումներ են արձանագրվել բուսական աշխարհի պահպանության, մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման, կենդանական աշխարհի պահպանության ոլորտներում։ Նաեւ գրանցվել են բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքեր։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 514.842 ՀՀ դրամ:

*

*