Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 36.24 մլն. դրամի վնաս

Կայացվել է 2.56 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 28 որոշում:
carahatum

ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է 36.24 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 14.08.-18.08.2017թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.56 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 28 որոշում:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում (410.0 հազ. դրամի) և հաշվարկվել է 35.63 մլն. դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս:

Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի խախտման համար կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 150.0 հազ. դրամի և հաշվարկվել է 15.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Փայտանյութի ապօրինի տեղափոխումների դեպքերով կազմվել է վարչական տուգանքի 20 որոշում` 2000.0 հազ. դրամի և հաշվարկվել է 592.6 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

*

*