Հանքարդյունաբերողների գործունեությունը մոնիթորինգի է ենթարկվելու

Հանքարդյունաբերողները որդեգրելու են թափանցիկ աշխատելաոճ ու հասարակությանը պարբերաբար իրազեկելու են իրենց գործունեության մասին:

Բնապահպանական աղաղակող խնդիրները, դրանց լուծման տարբերակները բնապահպանության նախարարությունում առանձնացրել ու ամփոփել են կառավարության հնգամյա ծրագրում: Թե ի՞նչ են անելու այս տարի՝ գործողությունների ցանկն արդեն հստակեցրել են: Թիրախում՝ կոռուպցիոն ռիսկերի, ռեսուրսների գերշահագործման, աղտոտվածության նվազեցումն է, ինչպես նաեւ ընթացակարգերի պարզեցումը:

«Պարզեցնելու ու նվազեցնելու ենք փաստաթղթաշրջանառությունը: Կարծում եմ, որ մասնավորապես, օզոնաքայքայիչ նյութերի հետ կապված հարցերը շատ կարճ ժամանակահատվածում լուծում կստանան եւ արդյունքները տեսանելի կլինեն»,- ասել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը:

Նախագիծ են մշակել, ըստ որի՝ հանքարդյունաբերողների գործունեությունը պարտադիր մոնիթորինգի է ենթարկվելու: Աղտոտում են շրջակա միջավայրը, թե՞ պահպանում են բնապահապանական նորմերը: Հանքարդյունաբերողները որդեգրելու են թափանցիկ աշխատելաոճ ու հասարակությանը պարբերաբար իրազեկելու են իրենց գործունեության մասին:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Վանուհի Ավագյան

*

*