Գառնիի գյուղապետը վստահեցնում է․ «Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում շինարարությունը վաղուց է դադարեցվել

Բնապահպանության նախարարության աշխատակիցն այցելել է․․․
qareri-simfonia (2)

Բնապահպանության նախարարության աշխատակիցն այցելել է Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-ի տարածք։  Բնապահպանության փոխնախարար  Խաչիկ Հակոբյանը նշել է, որ տեսչական մարմնի աշխատակիցները կհետազոտեն տարածքը  ու կպարզեն՝ պատճառվել է վնաս, թե ոչ։ Արդյունքները կներկայացնեն նաեւ հանրությանը ու անհրաժեշտության դեպքում էլ վարչական տույժի կենթարկեն տարածքի սեփականատիրոջը։

Գառնի գյուղի գյուղապետ Ահարոն Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է, որ շինարարությունը եղել է դեռեւս նախորդ տարի ու այն կասեցվել է դեկտեմբեր ամսին։ Ըստ նրա՝ տարածված լուսանկարներն ամենայն հավանականությամբ հին են։

Նշենք, որ այս հուշարձանը 1990-ականներից պատկանում է Շմավոն Համբարձումյանին, ով 2008-ից սեփականաշնորհել է, իսկ 2017-ին սեփականաության իրավունքը փոխանցել է աղջկան։ Տարածքը տրամադրված է գյուղատնտեսության նպատակներով օգտագործման համար։

Հիշեցնենք, որ սոցցանցերում մի քանի օգտատերեր լուսանկարներ են հրապարակել ու ահազանգել  Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում շինարարությւոն է ընթանում։

Ի դեպ, ներկայացված լուսանկարն արված է 2 ժամ առաջ։ 

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*