Բնապահպանության նախարարը Հայաստանի զարգացումը տեսնում է գիտության ու ՏՏ-ի, ոչ հանքարդյունաբերության մեջ

Նրա խոսքով՝ ինքն այս կարծիքին է եղել 2011 թվականից ու մինչ օրս չի փոխել այն, թե որպես անհատ, թե որպես բնապահպան:
sotq-hanq

ՀՀ բնապահպանության նախարարը հանքարդյունաբերության ներկայիս ծավալների զարգացումը ճիշտ չի համարում: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Էրիկ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանն աշխարհում կենսաբազմազանության առումով կարևոր վայրերից մեկն է, որը պետք է պահպանել: «Ես անձամբ կարծում եմ, որ Հայաստանի զարգացման ուղղությունը պետք է լինեն գիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, բնական հարստությունների ավելի ճիշտ ներկայացումը»,-ասաց նախարարը: Նրա խոսքով՝ ինքն այս կարծիքին է եղել 2011 թվականից ու մինչ օրս չի փոխել այն թե որպես անհատ, թե որպես բնապահպան:

Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործմանը, ապա նախարար Գրիգորյանը նկատեց, որ հանքը շահագործելու իրավունք ունեցող ընկերությունը 2009 թվականից սկսած անընդհատ ստացել է բնապահպանական փորձաքննությունների դրական եզրակացություն, առանց որոնց չէր կարող շարունակել իր աշխատանքները:

*

*