Բնապահպանության նախարարությունն ու «Ծառուկյան» հիմնադրամը կհամագործակցեն — Երկիր Մեդիա

Բնապահպանության նախարարությունն ու «Ծառուկյան» հիմնադրամը կհամագործակցեն

Նախատեսվում են շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ իրականացնել:
bnapahpanutyan-nakhararutyun-carukyan

Բնապահպանության նախարարությունն ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը կհամագործակցեն՝ հանուն բնության պահպանության: Այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել, որով նախատեսվում են շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ իրականացնել:

Կստեղծվեն բնության պահպանման հատուկ նոր տարածքներ, աշխատանքներ կիրականացվեն էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ, կիրագործվեն բնապահպանաման ծրագրեր, որոնց բարեգործական հիմնադրամը կաջակցի: Այդ ծրագրերի շրջանակում նախատեսվում է հզորացնել նախարարության եւ բնապահպանական վերահսկողություն իրականացնող մարմնի տեխնիկական կարողությունները:

Որպես համագործակցության առաջին քայլ, հիմնադրամը նախարարությանն է նվիրել 10  հատ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:

*

*