Բնակչության թիվը բոլոր մարզերում նվազել է

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանի բնակչությունը միջինում ամեն ամիս նվազել է 1400-ով
artagaght

Hetq.am— Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանի բնակչությունը միջինում ամեն ամիս նվազել է 1400-ով, ինչը ավելին է, քան Ծաղկաձոր քաղաքի բնակչությունը: Ավելին` նվազել է բոլոր մարզերի բնակիչների քանակը:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) երեկ հրապարակել էհանրապետության մշտական բնակչության թվաքանակը` ապրիլի 1-ի դրությամբ: Հայաստանում, ըստ ԱՎԾ-ի, բնակվում է 2 994 400 մարդ: Երեք ամիսների ընթացքում երկրի բնակչությունը նվազել է 4200 մարդով:

Ամենից շատ նվազել է Լոռու մարզի բնակչությունը՝ 900 մարդ: Լոռիում նաև մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել. մահացածների թիվը 150-ով գերազանցել է ծնվածների թվին: Մնացած 750-ը երկրից հեռացածներն են: Նախորդ երեք ամիսներին, ըստ պաշտոնական վիճակագրության, Լոռու, Շիրակի և Արագածոտնի ամեն 1000 բնակչից մեկնել են 3-ը:

Լոռու և Շիրակի մարզերում ամբողջ գյուղերի չափ բնակչություն է նվազել

Նախորդ տարվա ապրիլի համեմատ Հայաստանի բնակչությունը նվազել է 12 300 մարդով (0,4%-ով): Սակայն, ի տարբերություն 2016թ-ի առաջին երեք ամիսների, երբ բոլոր մարզերի շարքում նվազել է նաև Երևանի բնակչության թիվը, 2015թ-ի ապրիլի համեմատ՝ մայրաքաղաքի բնակիչներն ավելացել են 1900-ով:

Փոխարենը՝ 3200-ով նվազել է Շիրակի, 3000-ով էլ՝ Լոռու մարզերի բնակչությունը: Սա կազմում է Շիրակի բնակչության 1,3%-ը և Լոռու բնակչության 1.2%-ը, և հավասար է նրան, որ, օրինակ, Շիրակի մարզից գաղթի Պեմզաշեն գյուղի, իսկ Լոռու մարզից՝ Մարգահովիտ գյուղի ամբողջ բնակչությունը:

ԱՎԾ-ն ընթացիկ այս հաշվարկները կազմում է՝ հիմնվելով 2011թ-ի մարդահամարի, բնակչության բնական հավելաճի (մահերի և ծնունդների տարբերության, այս դեպքում՝ 1,5 հազար մարդ) և միգրացիայի մնացորդի գնահատված ցուցանիշի (հաշվառվածների և հաշվառումից հանվածների, այս դեպքում՝ -5,7 հազար մարդ) համեմատության վրա: Ընդ որում, հրապարակվում է ոչ թե առկա, այլ մշտական բնակչության թվաքանակը, որի կազմում հաշվառվում են նաև այդ պահին ժամանակավոր բացակայողները:

Միաժամանակ, Միգրացիոն պետական ծառայությունը 2016թ-ի հունվար-մարտ ամիսների համար արձանագրել է միգրացիայի բացասական սալդո (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը ժամանումների թվին), որը կազմել է 19 165 մարդ:

Շարունակությունը՝ այստեղ

Մեկ Մեկնաբանություն
  • Բնակչության թիվը բոլոր մարզերում նվազել է — Armenian National Committee of America
    26 мая 2016 at 01:40

    […] Source: Yerkir Media Link: Բնակչության թիվը բոլոր մարզերում նվազել է […]

  • *

    *