Զոհված և 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող 38 զինծառայողի ընտանիք բնակարանի սերտիֆիկատ ստացավ

Սերտիֆիկատները հանձնել է Վիգեն Սարգսյանը։
vigen-sargsyan

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին բնակարանի սերտիֆիկատներ հանձնեց զոհված և 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող 38 զինծառայողի  ընտանիքներին:

«Օգտագործելով նաեւ Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցները, մասնավորապես, տեսախցիկների կողմից արձանագրված խախտումներից գոյացված գումարի մի մասը, հնարավոր դարձավ ծրագիրն իրականացնել մեկ տարվա ընթացքում»,- նշեց ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարի խոսքով` որպես հիմք են ընդունվել համապատասխան համայնքներում բնակարանների կադաստրային արժեքները, որտեղ գրանցված են զինծառայողների ընտանիքները:

Վիգեն Սարգսյանը նաև նշեց, որ Զինծառայողների հիմնադրամի միջոցների բավարար լինելու դեպքում նախարարության ծրագրերն ավելի են ընդլայնվելու, և հիմնադրամի ուշադրության կենտրոնում են հայտնվելու մինչ օրենքի ընդունումը զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները:

*

*