Երևանի քաղաքապետարանը 2 սենյականոց բնակարան է նվիրել վթարային շենքում ապրող քաղաքացիներին

Երևան քաղաքի ավագանին որոշում է կայացրել ․․․
bnakaran-banali

Երևան քաղաքի ավագանին որոշում է կայացրել Արցախի պողոտայի վթարային շենքում ապրող բնակիչներին երկու սենյականոց բնակարան նվիրել։ Երևանի ավագանին թույլատրեց Երևանի քաղաքապետին՝ քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային Արցախի պողոտա 4 նրբանցքի հ.10 շենքի հ.5 ուսումնարանի սպորտային դահլիճի մասնաշենքի նախկին թիվ 120 բնակարանի բնակիչներ` Արմեն Ավետիսյանին, Հայկ Ավետիսյանին, Մարիամ Ավետիսյանին, Վարդուհի Ավետիսյանին և Ռուզաննա Խաչատրյանին վերաբնակեցնելու նպատակով անհատույց նվիրել Սիսակյան փողոցի հ.16 շենքի թիվ 98 հասցեում գտնվող 62.3 քմ մակերեսով երկու սենյականոց բնակարանը։

*

*