Բժշկական համալսարանը համագործակցության հուշագրեր է կնքել 2 բժշկական կենտրոնի հետ

Նախատեսվում է հավասարապես համագործակցել մյուս բուժհաստատությունների հետ
bjshkakan-hushagir

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը համագործակցության հուշագրեր է ստորագրել «Ուիգմոր Քլինիք» և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնների հետ։ Հուշագրերի համաձայն՝ կողմերը նախատեսում են համագործակցել մի շարք ուղղություններով՝ իրենց ջանքերն ու ներուժը համատեղելով ի նպաստ առողջապահության ոլորտում կրթության և գիտության զարգացման:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ քննարկումների արդյունքում հասել են այն կառուցողական եզրերին, որոնք թույլ են տալիս ուրվագծել համալսարան ու բուժհաստատություն փոխհարաբերությունները:

 

*

*