«Բարգավաճ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին

«Համահարթեցման մասը մեզ համար սոցիալական արդարության դրսևորում է»
azgayin-joghov

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: Այս մասին նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հայտնեց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Մենք քվեարկելու ենք դեմ, քանի որ համահարթեցման մասով ոչ մի փոփոխություն չի եղել: Եվս մեկ անգամ վերահաստատեմ, որ համահարթեցման մասը մեզ համար սոցիալական արդարության դրսևորում է»,-ասաց Աբովյանը:

Նա շեշտեց, որ իրենց դիրքորոշումը չեն փոխում:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով նախատեսվում է եկամտային հարկը համահարթեցնել՝  դարձնելով 23 տոկոս: Հետագայում այն աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի:

*

*