Զինվորական ծառայությունից ազատվել եւ նկատողություններ են ստացել՝ բեռնատարի վթարի դեպքի առնչությամբ

Այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական պատասխանատվությունից։
zoramas-banak2

Պաշտպանության նախարարի հրամանով՝ վերջին դեպքի կապակցությամբ զինվորական ծառայությունից ազատվել են 1-ին տանկային վաշտի N տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.-ն , ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ կապիտան Շ. Ա.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.-ն։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին նախազգուշացում են ստացել ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լետենանտ Ս.Թ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ մայոր Գ.Չ.-ն, խիստ նկատողություն՝ ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Ա.Շ.-ն, ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Պ. Ա.-ն, նկատողություն՝ ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Ե. Գ.-ն։ 

Արծրուն Հովհաննիսյանը հիշեցնում է, որ այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական պատասխանատվությունից։

*

*