Բերդավան գյուղի բնակիչները կրկին փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին վերադարձնելու պահանջով․․․
berdavan (1)

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները Տավուշի մարզի Բերդավան գյուղում արդեն երկրորդ օրն է բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանք փակել են դեպի Թբիլիսի և հակառակ՝ դեպի Այրում, Վանաձոր նաև Նոյեմբերյան տանող ճանապարհները։ Այնտեղ հարյուրավոր ավտոմեքենաներ և բեռնատարներ են կուտակվել։

Կարեն Ղազարյանի հարազատները հայտարարել են, որ ճանապարհները փակ կպահեն այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է և կբացեն միայն արտակարգ դեպքերի պարագայում։

Նշենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչները նոյեմբերի 17-ին էլ էին փակել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ պահանջելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակում», մասնավորապես, նկատի ունենալով բերդավանցի 34-ամյա Կարեն Ղազարյանին:

*

*