Տավուշի մարզի Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը դարձել է դժվարանցանելի

Նոյեմբերի 3-ին ամբողջ գիշեր բուք է եղել:
berd-jambarak

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի մարզի Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածում նոյեմբերի 3-ին ամբողջ գիշեր բուք է եղել, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է դժվարանցանելի։

Բուքը դադարելուց անմիջապես հետո «Տավուշի  ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցները սկսել են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքները։ Ճանապարհահատվածը  լիարժեք երթևեկելի դարձնելու նպատակով այս պահին  կատարվում են նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության լրատվական ծառայություն:

*

*