«Բելավիա» ավիաընկերությունը կվերսկսի Մինսկ-Երեւան-Մինսկ ուղիղ չվերթերը

«Բելավիա» ավիաընկերությունը նույն երթուղով վերջին չվերթն իրականացրել էր 2016 թվականի փետրվարի 4-ին:
belavia

 

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը 2017 թվականի մայիսից վերսկսում է Մինսկ-Երեւան-Մինսկ ուղիղ չվերթերը: Ընկերությունը թույլտվություն ստացել է քաղավիացիայի գլխավոր վարչությունից:

Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն նախատեսում է չվերթեր իրականացնել շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին:

«Բելավիա» ավիաընկերությունը նույն երթուղով վերջին չվերթն իրականացրել էր 2016 թվականի փետրվարի 4-ին:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*