Մի խումբ քաղաքացիներ ժամեր շարունակ գրեթե պատանդ են պահել ԲԴԽ մի շարք աշխատակիցների

Նրանց թույլ չեն տվել հեռանալ տարածքից, անհարգալից են արտահայտվել նրանց հասցեին․․․

Դատարանների մուտքերը փակելու վարչապետի կոչին հետեւած մի խումբ քաղաքացիներ ժամեր շարունակ գրեթե պատանդ են պահել Բարձրագույն դատական խորհրդի հարակից տարածքում նույն կառույցի մի շարք աշխատակիցների, այդ թվում ոլորտի լավագույն մասնագետներից մեկին՝ Դատական դեպարտամենտի ղեկավար, արդարադատության գեներալ-մայոր Կարեն Փոլադյանին եւ մի խումբ պաշտոնյաների։

Նրանց թույլ չեն տվել հեռանալ տարածքից, անհարգալից են արտահայտվել նրանց հասցեին, ստիպել միասին դիտել վարչապետի ուղերձը, դրանից հետո էլ արգելափակել ելքը։

Ի դեպ, տեսագրույթունից երեւում է, որ նրանցից շատերը մասնակցել են շաբաթ օրը Դաշնակցության Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, ընտանիքի եւ թոռնիկների վրա հարձակմանը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները