Հայաստանում են կրթության որակի ապահովման 100-ից ավելի հեղինակավոր մասնագետներ

Երեւանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը:
bardzraguyn-krtutyun

Երեւանում մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը: Այն շարունակվելու է նաեւ վաղը:

Միջոցառման շրջանակում Հայաստանում են կրթության որակի ապահովման 100-ից ավելի հեղինակավոր մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: 2 աշխատանքային օրերի ընթացքում քննարկվելու են Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցացիայի ռազմավարությունը 2021-2025 թվականների համար:

Ուշադրության կենտրոնում է նաեւ այն հարցը, թե կարող են արդյոք համատեղ հավատարմագրումները մեծացնել վստահությունը տարածաշրջանի երկրների նկատմամբ:

Նշենք, որ Վեհաժողովը 2015-ին Հայաստանում տեղի ունեցած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարարական գագաթաժողովի տարամաբանական շարունակությունն է, որտեղ ընդունված Երեւանի կոմյունիկեով շեշտադրվեց ուսանողակենտրոն կրթությունը, այժմ նույն քննարկումը շարունակվում է որակի ապահովման տեսանկյունից:

*

*