«Կոնվերս բանկ»-ի կողոպտված մասնաճյուղը վերսկսել է բնականոն աշխատանքը

Բանկը հորդորում է զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից:
convers

Այսօր առավոտյան »Կոնվերս Բանկի» «Սայաթ Նովա» մասնաճյուղը նույն աշխատակազմով վերսկսել է իր բնականոն աշխատանքը՝ մասնաճյուղի տարածքում իրականացված քննչական, փորձագիտական գործողությունների ավարտից հետո: Այս մասին տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքէջից:

«Դեպքի քննության ընթացքի մասին տեղեկությունների հրապարակումը իրավապահների իրավասությունների տիրույթում է: Հորդորում ենք զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից և չճշտված տվյալների հրապարակումից:

Միաժամանակ, շնորհակալություն ենք հայտնում իրավապահներին՝ ահազանգին արագ արձագանքելու և իրականացված մեծածավալ աշխատանքի համար, ինչպես նաև լրատվամիջոցներին՝ իրավիճակի օբյեկտիվ լուսաբանման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ կեսօրին կողոպտվել էր  «Կոնվերս Բանկի» «Սայաթ Նովա» մասնաճյուղը

*

*