Բանակումն այս տարի համախմբել է շուրջ 250 պատանու

Առավոտյան 7:30-ին վեր կաց, մարզումներ, դասախոսություններ, խաղեր ու մրցումներ:

Առավոտյան 7:30-ին վեր կաց, մարզումներ, դասախոսություններ, խաղեր ու մրցումներ: Դաշնակցության Հայաստանի պատանեկան միության բանակումն այս տարի համախմբել է 12-16 տարեկան մոտ 250 պատանու:

Կարգապահությանն այստեղ մեծ տեղ են հատկացնում: Առաջին անգամ բանակումին մասնակցողները սկզբում փոքր-ինչ սրտնեղում են. անսովոր է տնից կտրվելն ու ճամբարային խիստ առօրյայով ապրելը: Թեեւ մի քիչ խիստ է, բայց հենց դա է կոփում ու պատանիներին պատրաստում տարբեր փորձությունների: Նրանք կարճ ժամանակում հարմարվում են պայմաններին եւ չեն ուզում տուն վերադառնալ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Թամարա Գասպարյան

*

*