«Բանակը թանկ է յուրաքանչյուր հայի համար»․ Բակո Սահակյանի ուղերձը

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին:
Bako-Sahakyan-ayc-mataghis

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.

«Մեծարգո′ Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ:

Հայոց փառապանծ բանակը ծնվել ու կոփվել է ազատության ու անկախության համար մղված անհավասար պայքարում, մեր քաջ տղաների խիզախության ու անձնազոհության շնորհիվ կերտել է նվիրական հաղթանակներ և փոխել պատմության ընթացքը:

Այսօր էլ հայ զինվորը անսասան կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ շարունակելով հերոս պապերի ու հայրերի մարտական ավանդույթները և գործելով նոր սխրանքներ: Բանակը թանկ է յուրաքանչյուր հայի համար:

Հարգարժա′ն Սերժ Ազատի,

Այս տոնական օրը մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր ողջ ժողովրդին և մաղթում խաղաղություն, բարօրություն, նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ»:

*

*