Բակո Սահակյանը հետևել է մարտավարական զորավարժությունների ընթացքին

Երկրի ղեկավարն այցելել է նաեւ Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղ
bako-sahakyan-zoravarjutyun

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի եւ այլ պաշտոնյաների հետ միասին դիտել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունները: Նախագահն ընդգծել է, որ բանակաշինությունը, զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են ու կմնան պետության կարեւորագույն խնդիրներից, եւ հետեւողական աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվելու են:

Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղ, հանդիպել համայնքի բնակիչների հետ եւ քննարկել գյուղում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

 

*

*