Բակո Սահակյանը Ստեփանակերտում այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա տոնավաճառ

Ծանոթացել է շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից այդտեղ ներկայացված ապրանքներին
bako-sahakyan,-berqi-or

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, տոնավաճառի մասնակիցների հետ զրուցել նրանց աշխատանքում առկա խնդիրների մասին:

*

*