Սերժ Սարգսյանն Արցախում ներկա է եղել Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ներկա է գտնվել․․․
serj-sargsyan

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել Սպարապետի անվան ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում:

Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանն այն բացառիկ ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչներից է, ում կհիշեն եւ սերնդակիցները, եւ հետագա սերունդները, կհիշեն որպես անձնազոհ ու անձնվեր ընկերոջ եւ հրամանատարի, որպես խելամիտ ու բանիմաց ղեկավարի ու առաջնորդի, որպես մեծ հայրենասերի եւ Սպարապետի:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակից ընկերները, պաշտոնատար այլ անձինք:

*

*