Բակո Սահակյանը պարգեւատրել է մի խումբ ազատամարտիկների

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ազատ, անկախ և հզոր հայրենիքը գերագույն արժեք է բոլորիս համար...
bako-pargevatrum

Նոյեմբերի 26-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտպանության բանակի  N38043 զորամասի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների պարգևատրման հանդիսավոր արարողություն, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը մասնակցել և մասնակցում են հայ ժողովրդի բոլոր հատվածները ներկայացնող մեր քույրերն ու եղբայրները:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ազատ, անկախ և հզոր հայրենիքը գերագույն արժեք է բոլորիս համար, և այսուհետ էլ արվելու է ամեն ինչ մեր բանակի մարտունակության շարունակական բարձրացման, երկրի զարգացման ու զորացման ուղղությամբ:

Մեկ Մեկնաբանություն
  • Բակո Սահակյանը պարգեւատրել է մի խումբ ազատամարտիկների — Armenian National Committee of America
    26 ноября 2016 at 23:59

    […] Source: Yerkir Media Link: Բակո Սահակյանը պարգեւատրել է մի խումբ ազատամարտիկների […]

  • *

    *